
Այսօր Երևանի ժամանակով 23:00-ին Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչը:
Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդը: Եզրափակիչում քվեարկելու հնարավորություն ունեն մասնակից բոլոր 40 երկրները: Ռոզա Լինի օգտին քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված հատուկ կարճ համարին:
Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէ: Մանրամասները՝ Armenia in Eurovision էջում: