
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մայիսի 13-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման է ենթարկել 24-ամյա Սարգիս Հ.-ին, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: