
Դատարանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը կալանավորվել է: Նա կալանքի տակ կմնա 2 ամիս:
Հիշեցնենք, որ Չալաբյանը ձերբակալվել էր երեկ՝ մայիսի 13-ին՝ ընդդիմության հանրահավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով:
Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):