Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել անհետացած ռուս կնոջ դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, ոստիկանության և ԱՀ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։

ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված վայր և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ՝ Սանիկովայի դին գետից դուրս բերելու և տեղափոխելու նպատակով։ Աշխատանքները ավարտելուց հետո փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր։

Նշենք, որ Օ.Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։




Լրահոս