
Ումար Կրեմլյովը վերընտրվել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից, այսօր կայացած կոնգրեսի նիստում Կրեմլյովը ընտրվել է միաձայն։ Հայաստանից IBA նախագահի ընտրությանը մասնակցել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։