Հանրահայտ «Եվրատեսիլ – 2022» երաժշտական մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրել է Kalush Orchestra խումբը՝ Stefania երգով։ Ուկրաինան ընդհանուր առմամբ հավաքել է 631 միավոր։ Ուկրաինացիներին հաջորդեցին Մեծ Բրիտանիան (466), Իսպանիան (459), Շվեդիան (438) եւ Սերբիան (312): Լավագույն տասնյակում են նաեւ Իտալիան (268), Մոլդովան (253), Հունաստանը (215), Պորտուգալիան (207) եւ Նորվեգիան (182):
Ուկրաինան արդեն երրորդ անգամ է հաղթում Եվրատեսիլում։ Ավելի վաղ ուկրաինացիները հաղթել էին 2004-ին (Ռուսլանա) եւ 2016-ին (Ջամալա):
Ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2022»- ում ելույթ են ունեցել 25 երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է 20-րդ տեղը։ Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր:
Հայազգի մեկ այլ կատարող՝ Ստեֆան Հայրապետյանը, ով ներկայացնում էր Էստոնիան, զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։
Հայաստանի միավորներ ստացել է հետևյալ երկրներից
10- Վրաստան
8- Իտալիա
7- Ֆրանսիա
6- Ավստրիա
5- Բուլղարիա
4- Նորվեգիա
4- Ալբանիա
2- Ուկրաինա
2- Շվեդիա
1- Պորտուգալիա
1- Հունաստան
1- Կիպրոս
Հայաստանի հեռուստադիտողները քվեարկել են հետևյալ երկրների օգտին
12-Էստոնիա
10-Ուկրաինա
8- Իսպանիա
7- Շվեդիա
6- Սերբիա
5- Մոլդովա
4- Պորտուգալիա
3- Հունաստան
2- Լիտվա
1- Մեծ Բրիտանիա
Հայաստանի ժյուրին քվեարկել է հետևյալ երկրների օգտին
12- Իսպանիա
10- Իտալիա
8- Պորտուգալիա
7- Ֆրանսիա
6- Ուկրաինա
5- Շվեդիա
4- Նիդերլանդներ
3- Էստոնիա
2- Հունաստան
1- Մոլդովա