ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Այսօր ընտանիքի միջազգային օրն է։
Շնորհավորում եմ բոլորիս, ցանկանում, որ մեր ընտանիքներում միշտ իշխի ներդաշնակությունը, սերը և փոխադարձ հարգանքը դիմացինի իրավունքի նկատմամբ։
Ընտանիքը ցանկացած կայացած հասարակության հիմքն է, իսկ հայ ընտանիքը՝ մեր ազգի գոյության գրավականը։ Ընտանիքում է դաստիարակվում մեր ապագան, ուստի մեր երեխաները պետք է մեծանան առողջ և ներդաշնակ ընտանիքներում, ունենան անհոգ մանկություն, գնահատվեն որպես գերագույն արժեք և լինեն լսելի։
Ամուր և ճիշտ հիմքը ապագա հաղթանակի սերմն է։
Հ.Գ. Մեր մեծ, հայկական ընտանիքը»։