
Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանն իր 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 24-ամյա Հովհաննիսյանը մենամարտել է ամերիկացի Ջեսս Բրայնի հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։
Հովհաննիսյանը նախորդ 2 մենամարտերում ևս հաղթանակ էր տարել, իսկ վերջին մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 11-ին, գրում է Armsport.am-ը։