Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:
«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի, իսկ բուն քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երեքշաբթի օրը: Ինչպես ավելի վաղ նշել էր Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հաավիստոն, հայտը ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայան կուղարկվի չորեքշաբթի: