
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ՝ Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Արամայիս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 12-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասվում է հրամանագրում: