Իլոն Մասկն ասել է, որ Twitter-ի գործարքը կասեցված է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել ամբողջական տեղեկություններ կեղծ հաշիվների վերաբերյալ,-այս մասին նա հայտնել է ուրբաթ օրը թվիթերում: Նա նշել է, որ կեղծ հաշիվները մոտավորապես կազմում են օգտատերերի 5 տոկոսը:
Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Մասկը ապրիլի վերջին հայտարարեց, որ նախատեսում է 44 միլիարդ դոլարով (41,05 միլիարդ եվրո) գնել Twitter-ը: Նա նաև խոստացել է, որ առաջնահերթություն կտա խոսքի ազատությանը և կվերականգնի ԱՄՆ նախկին նախագահ Դոլանդ Թրամփի Twitter-ի էջը, ինչը հակասությունների տեղիք է տվել: Ուրբաթ օրվա հայտարարությունից հետո Twitter-ի արժեթղթերը անկում ապրեցին 19 տոկոսով:
Twitter-ը հայտնել է, որ 2020 թվականի չորրորդ եռամսյակից հետո օգտատերերի թիվը գերազանցել է 1,5 միլիոնը: 2021-ին նշվել է որ այդ թիվը գերագնահատված է, սակայն չի ներկայացվել օգտատերերի իրական թիվը: