Այս ամառվա հիթը. հարթ սանդալները վերադառնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի հողաթափերով և մարզական կոշիկներով անցկացնելուց հետո հետո 2022 թվականը հնարավորություն է տալիս ոտքից գլուխ վառ գույներով ու թարմ ոճով հագնվել: Առաջիկա օրերին նորաձևության նվիրյալներն իրենց մարզակոշիկները կփոխանակեն սանդալներով, ինչը նշանակում է, որ ոտքի մատների մերկացումը պեդիկյուրի անհրաժեշտություն է առաջացնում:

Հարթ սանդալներն արդեն հայտնվել են Versace-ի, Rejina Pyo-ի, Valentino-ի և Jacquemus-ի պոդիումներում: Քենդալ Ջեները, Դուա Լիպան և Բելլա Հադիդը հավանություն են տվել այս թրենդին: Ապրիլի տվյալներով հարթ սանդալների որոնումները վերջին վեց ամսում աճել են 69%-ով:

Հայտնիները հատկապես գնահատում են հայտնի է Note սանդալը`տարբեր ամառային պրինտներով: Լաուրա Անտոնիա Ջորդանի համար, ով նորաձևության տնօրենն է Grazia-ում, նման հարթ սանդալների վերադարձը նշանակում է «Zoom-ի դարաշրջանի նորաձևության վերջը»: «Կարծում եմ, որ այդ սանդալներն այժմ նույն նշանակությունն ունեն,ինչ հսկայական ականջօղերը՝ արգելափակումների ժամանակ: Դրանք ազդանշան են տալիս, որ ոտքից գլուխ պատշաճ հագնվելը կրկին նորաձև է»:




Լրահոս