
Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից:
Այս մասին տեղեկացնում է Եվրատեսիլի պաշտոնոկան eurovision-contest.ruկայքը:
Որոշման մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։
Բացի Ադրբեջանից, մայիսի 14-ին կայացած քվեարկության պատճառով հեռացվել են ևս 5 երկրների՝ Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիի կազմերը:
Նրանց մեղադրում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու մեջ։
Հիշեցնենք՝ երեկ ուշ գիշերին ավարտվեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան՝ 631 միավորով: Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։