
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի կազմում Բելգիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ դարձավ երկրի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Բրյուգե»-ն մրցեց «Անտվերպեն»-ի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր և դարձավ գոլի հեղինակ` խաղի 66-րդ րոպեին:
«Բրյուգե»-ն Բելգիայի առաջնության վերջին տուրում կմրցի «Անդերլեխտ»-ի հետ: «Բրյուգե»-ն 18-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն: