ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոջիլները գլխներիս անընդհատ քորում ենք». քաղաքացիները դժգոհում են լվիճներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի այգիներում հատկապես այս ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չէ կանգնել կամ նստել: Պատճառն այն է, որ դրանցից կամ միջատներ, կամ էլ խեժանման նյութ է թափվում: Երեւանցիների խոսքերով, ծառերը համապատասխան դեղորայքով չեն մշակվել, լվացվել: Կարճ ասած` ծառերը չեն բուժվել:

Ի դեպ, մասնագետները պնդում են, որ հենց տերեւները բացվում են, այդ ժամանակ պետք է սրսկել: Իսկ խոնավ եղանակը, հորդառատ անձեւները նպաստում են դրանց զարգացմանը. նման դեպքերում այդ լվիճները շատ շուտ զարգանում են, ավելի արագ են բազմանում, շիրա են արտադրում: Այդ միջատները հիմնականում գարնան ամիսներին են բազմանում, երբ հորդառատ անձրեւներ են լինում:

Նշենք, որ դրանք հիմնականում թեղի ծառատեսակի մոտ են նկատվում, եւ թեղին ի սկզբանե քաղաքաշինության մեջ ընտրված սխալ ծառատեսակ է: Թեղին չպետք է օգտագործել: Մինչդեռ մայրաքաղաքում շատ-շատ թեղի ունենք:
Քաղաքային պլանավորող, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով, լվիճների դեմ պետք է գրագետ պայքարել:
Մեր զրուցակցի խոսքերով, քաղաքապետարանի կողմից սրսկման աշխատանքները ճիշտ չեն կատարվում:

Բայց քաղաքային պլանավորողն ArmLur.am-ի հետ զրույցում հիշեց, որ ժամանակին ինքը լվիճների դեմ պայքարի իր տարբերակն է առաջարկել:
Տեսնենք, թե Երեւանի քաղաքապետարանն այս անգամ իր անգործությունն ինչպես կարդարացնի:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս