ՌԴ զբոսաշրջիկների շրջանում արտասահմանյան երկրներից ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում 2022 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում նախատեսված արտասահմանյան բոլոր չվերթներով ամրագրումների մեծ մասը բաժին է ընկնում Հայաստանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «OneTwoTrip»-ը:

«Արտասահմանյան երկրներից ներկայում ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը՝ ամրագրումների 18,7 տոկոսով, հաջորդում է Թուրքիան՝ 16 տոկոսով, Ղրղզստանը՝ 14,5 տոկոսով, Ղազախստանը՝ 3,8 տոկոսով և Հունաստանը՝ 3,4 տոկոսով»,-ասված է «OneTwoTrip»-ի վերլուծությունում: Ռուսաստանցիներին հետաքրքրում են նաև Իսրայելը, Իտալիան, Վրաստանը:

Ռուսաստանի ներքին ուղղություններից ՌԴ բնակիչների շրջանում պահանջարկ ունեն Մոսկվա, Սոչին, Սանկտ-Պետերբուրգը:




Լրահոս