Զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21. պատգամավորի նախագիծը կքննարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը մայիսի 20-ին  կքննարկվի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ ընդունման նպատակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական շեղբավոր եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորումը: Նախագծով քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը սահմանվում է 21 տարեկանը:

Այս նախագծով առաջարկվող փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում՝ զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից զենքի եւ փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոները եւ թույլտվությունները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, ինչպես նաեւ հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալու կարգը, ինչպես նաեւ այդ թույլտվություններից եւ լիցենզիաներից զրկելու կարգը:

Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:

Նախագծով թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ 5 միավորի փոխարեն։ Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Ն.Հ.




Լրահոս