ԱԱԾ նախկին տնօրենը՝ դատավոր Բեկթաշյանի ձայնագրության արտահոսքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել համբարձումյանի հետ:

– Պարո՛ն Համբարձումյան, ամիսներ առաջ համացանցում տարծվել էր դատավոր Արմեն Բեկթաշյանի ձայնագրությունը, որը կարծես մոնտաժված էր, քանի որ չէր լլսվում նրա զրուցակցի ձայնը: Որոշ աղբյուրներ հիմա նշում են, որ ձայնագրությունը կատարվել է Ձեր կողմից: Արդյո՞ք այդպես է, ինչպես կմեկնաբանեք:

– Նախ ասեմ, որ ԱԱԾ-ում ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց հետո, այսինք՝ 2016 թվականից, ես քրեական գործեր չեմ քննել, օպերատիվ միջոցառումներ անձնապես չեմ իրականացրել,հետևաբար ձայնագրությունը չի կատարվել իմ կողմից: Կարծում եմ, ձայնագրությունն արդեն իսկ քննության առարկա է դարձել, և իրավասու մարմինները պետք է, որ պարզած լինեն, թե ձայնագրությունը ո՞վ և ի՞նչ հանգամանքներում է իրականացրել, ի՞նչ նպատակով և այն ինչպե՞ս է հատնվել համացանցում: Եթե տեսականորեն ընդունենք, որ այն իրականացվել է իրավապահ մարմնի կողմից, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞ր պաշտոնյայի գիտությամբ և թույլտվությամբ է չգաղտնազերծված ձայնագրությունը մոնտաժվել ապա հրապարակվել, այսինքն՝ օպերատիվ տնտեսությունից դիտավորությամբ արտահոսք տրվել: Այս հարցը շատ ավելի կարևորում եմ քան բուն ձայնագրության փաստը, քանի որ դրանում որևէ արտառոց բան չեմ տեսնում: Օպերատիվ մարմինների, այդ թվում ԱԱԾ կողմից, օրենքով սահմանված կարգով իրականացվել և իրականացվում են հարյուրավոր ձայնագրություններ, որոնք պետք է պահպանվեն ու օգտագործվեն բացառպես օրինական եղանակով ու նպատակներով: Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ, գերազանցելով իր իրավասությունները, շրջանցել սահմանված կարգը և գաղտնի ձայնագրությունը հանրայնացնել: Այնպես, որ կարծում եմ ժամանակի ընթացքում այս հարցերի պատասխանները պետք է ստանալ:

Քնար Մանուկյան




Լրահոս