ԱՐԺԵ՞Ր ԱՅԴՔԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում երեկ կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՌԴ վարչապետ ողջունել է  Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս միայն պաշտոնական բանավոր տեքստում երկու անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինից: Արդեն կարելի է պատկերացնել, թե քանի շնորհակալություն է հայտնել բանավոր խոսքում մոտ 30 րոպեի ընթացքում: ՀՀ վարչապետն ասել է. «Խոշոր ռուսական կապիտալով ընկերությունների ներդրումները հասել են շահութաբերության բարձր մակարդակի»: Բայց հայտնի է, որ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում Ռուսաստանին տրված այդքան ձեռնարկություններն ուղղակի պարապուրդի են մատնված: Սակայն այս փաստը շրջանցվել է Սարգսյանի կողմից: Փոխարենը նա շտապել է իր գործընկերոջը երախտապարտ լինել նաեւ 2009թ. Հայաստանին հատկացված 500 մլն ԱՄՆ դոլար վարկի համար, «որն օգնել է հաղթահարել ճգնաժամի բացասական հետեւանքները»: Ինչպես հայտնի է, այդ գումարի մեծ մասը տրվել է վարչապետի սիրելի բանկերին: Ուստի հասկանալի են Սարգսյանի շնորհակալության իրական հիմքերը: Նկատենք նաեւ, որ Տ.Սարգսյանը ՌԴ վարչապետի հետ այդպես էլ չի խոսել «Հայրենակիցներ» ծրագրի մասին, որով նույն ՌԴ-ն դատարկում է Հայաստանի գյուղերը:




Լրահոս