ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սուպեր» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 770 դրամով. ինչ գներ են շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինի գինը շարունակում է բարձր մնալ․ այս օրերին բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 510 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինինը՝ 530 դրամով։ Իսկ ահա սուպեր տեսակի բենզինի գինը, չի բացառվում, որ առաջիկայում հասնի 1000 դրամի։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 770 դրամով։

Սրան զուգահեռ, նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն եւս բենզինի շուկայում թանկացում է արձանագրել․ 2022 թվականի ապրիլին մարտի համեմատ մեր հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.1 և 7.2 տոկոս գնաճ: Իսկ ահա այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ բենզինը թանկացել է 22.4, դիզելային վառելիքը՝ 41.5 տոկոսով։

Ս․Հ․




Լրահոս