«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանություններն արդեն բացահայտ խոստովանում են, որ ընդունված եւ գործի դրված օրենքները լավ չեն աշխատում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին: Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որն էլ զբաղվում է այս օրենքի կիրառմամբ, առաջարկում է փոփոխություններ կատարել օրենքում: Եվ այստեղ ուշագրավը ոչ թե նոր կանոնակարգումներն են, որոնք գործելու են, այլ իշխանությունների խոստովանությունը:
Հիմնավորման մեջ նշված է. «Օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել օրենքի նպատակների իրացմանը»: Այստեղ ուշագրավը հենց այս ձեւակերպումն է, քանի որ օրենքի նախագծի շրջանառության հենց առաջին օրվանից դատավորները բարձրաձայնում էին, թե այս տեսքով օրենքը չի կարող ծառայել իր նպատակին: Խնդիրներին բազմիցս անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը: Եվ չնայած օրենքը ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, սակայն պատասխանատու կառույցը նոր է որոշել վերացնել խնդիրները: Մասնավորապես, փոփոխություններից մեկով նրանք ընդլայնում են «պաշտոնատար անձ» հասկացությունը, մյուս փոփոխությամբ առաջարկվում է գործող երկու տարվա ժամկետի փոխարեն, որպես ուսումնասիրության առավելագույն ժամկետ, սահմանել երեք տարին: Ինչպես ասում են, երեք տարվա մեջ մի բան կգտնեն:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում