ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչով է զբաղված նախագահ Վահագն Խաչատուրյանը ընտրվելուց երկու ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցել է երկու ամիս, ինչ ՀՀ նախագահը Վահագն Խաչատուրյանն է: Նա հենց այդ օրը երդվեց եւ ստանձնեց նախագահի պաշտոնը: ArmLur.am-ը փորձել է հասկանալ, թե այս երկու ամսվա ընթացքում ինչով է զբաղված եղել ՀՀ նախագահը: Նախ ընդգծենք՝ մայիսի 1-ից Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են, սակայն Վահագն Խաչատուրյանը որեւէ խոսք չի ասել: Միայն մեր հարցին ի պատասխան, վարչությունից հայտնել են, թե նա հետեւում է զարգացումներին:

Այսպիսով, նախագահի պաշտոնական կայքի տվյալները վկայում են, որ Վահագն Խաչատուրյանը շատ ակտիվ հանդիպումներ է ունենում. թերեւս նոր է ստանձնել պաշտոնը եւ ցանկանում է ծանոթություններ հաստատել: Վերջին օրերին նա ավելի շատ հանդիպումներ է ունենում դրսից ժամանած պաշտոնյաների հետ, սակայն Հայաստանի ներքաղաքական կյանքի շուրջ քննարկման մասին որեւէ հիշատակում այդպես էլ չգտանք:

Դրա փոխարեն նախագահը շատ ակտիվ նշանակումներ  է կատարում, իհարկե չխուսափելով բարեկամ-ծանոթ-խնամի սկզբունքի կիրառությունից: Մայիսի 12-ին նա իրեն խորհրդական է նշանակել Տաթևիկ Կարապետյանին, որը Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: Վերջինս Վահագն Խաչատուրյանի վաղեմի ընկերն է: Բացի այդ, նախագահականում նոր ղեկավարի նշանակումից հետո ակտիվ եռուզեռ է. վերանորոգումներ են կատարում, վարագույրներ փոխում: Ապրիլի 13-ին երեք անգամ մեկ անձից գնման ընթացակարգով նախագահի աշխատակազմը 155 հազար դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ է գնել «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից, ապրիլի 15-ին էլ 300 հազար եւ 724 հազար դրամի գնում է եղել կառույցների ծածկույթների հետ կապված աշխատանքների համար, իսկ ձեռագործ գորգերի մաքման ծառայությունն էլ արժեցել է 175 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս