Եվրամիությունը մոտեցել Է Ռուսաստանի նկատմամբ իր պատժամիջոցային վերջին կետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը մոտեցել Է հակառուսական պատժամիջոցների սահմանման վերջին կետին: Մայիսի 17-ին համապատասխան կարծիքն Է հայտնել ԵՄ-ի մի դիվանագիտական աղբյուր Euractiv ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մոսկվայի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը կդառնա անհավատալիորեն բարդ: (…) Մենք շատ մոտ ենք մեր վերջին սահմանին հասնելուն,- հայտարարել Է դիվանագետը ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո:- Եթե ռուսական նավթի հարցում այդպիսի խառնաշփոթություն Էր, պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա (ռուսական) գազն արգելելու առաջարկության դեպքում»: Նա նաեւ ընդգծել Է, որ ԵՄ-ի անդամ պետությունները «նույնիսկ մի քայլ հետ են գնացել», չնայած որոշ առաջընթացին Հունգարիայի հետ բանակցություններում ՌԴ-ից նավթի ներմուծման բռնարգելքի սահմանման առաջարկության վետոյի չեղարկման շուրջ:

Ավելի վաղ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել Է, որ Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, բայց խոստովանել Է, որ ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավաները մայիսի 16-ին նույնսկ չեն փորձել փոխզիջում գտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, ներառյալ նավթային բռնարգելքը, շատ լուրջ տարաձայնությունների պետճառով: Նրա կարծիքով՝ այդ նոր պատժամիջոցային փաթեթի հաստատումը շաբաթների հարց Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս