
Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետաղագործական կոմբինատի տարածքում պատերազմի առաջին օրերից դիրքավորված ուկրաինացի զինծառայողները դուրս են գալիս նկուղներից: Ստացվում է, որ դրանով Մարիուպոլ քաղաքն ամբողջությամբ անցնում է ռուսների հսկողությանը:
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի փոխանցմամբ, 53 վիրավոր կա, որոնց փոխադրել են հիվանդանոցներ:
«Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը, Ազգային գվարդիան և Սահմանապահ ծառայությունը համատեղ սկսել են «Ազովստալի» գործարանի տարածքից 53 վիրավորներին Նովոազովսկ փոխադրեելու գործողությունը, ևս 211-ը մարդասիրական միջանցքով տեղափոխվել են Օլենիվկա, նրանց վերադարձի համար փոխանակման գործըինթաց կլինի»,- ասել է փոխնախարար Մալյարը: