
Այսօր ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի:
Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ուշագրավն այն է, որ բերման ենթարկված քաղաքացիներին ոստիկանության տարբեր ստորբաժանումներում հայտնում են, որ պետք է իրենց բերման ենթարկելու մասով տան բացատրություն, եւ նրանք բացատրության մեջ նշում են մեկ բան. «Առանց թուրքի Հայաստան»: