
Այսօր ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի:
Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
ArmLur.am-ը ներկայացնում է օրվա բախումները մեկ տեսաշարով:
Մանրամասները՝ տեսանյութում