Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում, իսկ ավելի կոնկրետ` Նիցցայում: Նա Նիցցա է մեկնել Մոսկվայից հետո: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Քոչարյանը փորձում է Հյուսիսային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու փորձեր անող Ֆրանսիայի հետ եւս ճշգրտել իր ապագա անելիքները, ինչի առիթով դիմել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան, հայտնի շանսոնյե Շարլ Ազնավուրին, որպեսզի վերջինս հանդիպումներ կազմակերպի: Նկատենք, որ այստեղ հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա է գնում Ռոբերտ Քոչարյանի այցից հետո, իսկ Քոչարյանը մեկնել է Ֆրանսիա` Սերժ Սարգսյանի այցից հետո: Հետաքրքիր խաղ են խաղում երբեմնի (՞) սիամական երկվորյակները:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ