Մայիսի 17-ին` ժամը 15։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել են տանը հարակից օժանդակ շինության տանքիը (մոտ 150 քմ) հանգստի սենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 100 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի հատված․ տուժածներ չկան։