ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթալի է, ոստիկանության գործողությունները գնալով էլ ավելի ագրեսիվ են դառնում․ Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Այսօրվա իրադարձությունները…
ամոթալի է ❗️
Ոստիկանության գործողությունները գնալով էլ ավելի ագրեսիվ են դառնում։ Այսօր ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացիների, բերման են ենթարկել լրագրողի, բռնի ուժի կիրառման արդյունքում երկու քաղաքացու ձեռք կոտրվել է, ինչպես նաև 2008 թվականից ի վեր առաջին անգամ ոստիկանի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քաղաքացու նկատմամբ, և այդ քաղաքացուն ձերբակալել են։

Ինչպես ավելի վաղ նշել էի, այսօր արձանագրված դեպքերի մասով արդեն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կցելով առարկայական փաստեր:
Միջազգային գործընկերներին եւս ուղարկել եմ համապատասխան գրություններ եւ կոչ արել հանրայնորեն դատապարտել տեղի ունեցող ոչ օրինաչափ գործողությունները»:




Լրահոս