
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 18-ին՝ ժամը 10։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը:
Փրկարարները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ և փոխանցել Ռազմական ոստիկանության աշխատակիցներին: