ԱՀԿ փորձագետները հայտնել են, թե որքան մարդ է ամեն տարի մահանում աղտոտված օդի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀԿ-ի փորձագետները եզրակացրել են, որ ծխախոտը և օդի աղտոտվածության այլ ձևերը ամեն տարի խլում են մոտ 6,7 միլիոն մարդու կյանք ամբողջ աշխարհում, ինչը զգալիորեն գերազանցում է 2015 թվականին հրապարակված գնահատականները: Գիտնականների բացահայտումները և նրանց հավաքած տեղեկատվությունը հրապարակվել են Lancet Planetary Health ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մթնոլորտային աղտոտվածությունը շարունակում է շատ ուժեղ ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի վրա, և դա առավել ցայտուն է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում», – նշել է հոդվածի հեղինակ Ռիչարդ Ֆուլերը:

Օդի աղտոտվածությունը մարդկանց առողջության ամենավտանգավոր խնդիրներից է։ Թունավոր աերոզոլների, մոխրի մասնիկների և փոշու կոնցենտրացիայի ավելացումը ոչ միայն մեծացնում է շնչառական օրգաններում ուռուցքների առաջացման հավանականությունը և հրահրում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, այլև մեծացնում է դեմենցիայի, ինչպես նաև քրոնիկական շատ այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

2016 թ.-ին ԱՀԿ-ի փորձագետները հրապարակեցին առաջին գնահատականները, թե քանի կյանք է կորում օդի որակի վատթարացման պատճառով: Նրանց հաշվարկները ցույց են տվել, որ օդի աղտոտվածության պատճառով տարեկան մահնում է ավելի քան վեց միլիոն մարդ, որոնց մեծ մասն ապրում է զարգացող և չափավոր զարգացած երկրներում:

Գիտնականների կատարած հաշվարկները ցույց են տվել, որ աշխարհում օդի աղտոտվածության մակարդակը մինչև գլոբալ COVID-19 համաճարակի սկիզբը ոչ միայն չի բարելավվել, այլև նկատելիորեն վատացել է։ Օդի աղտոտվածության պատճառով մահացության դեպքերն այժմ հասել են 6,7 միլիոնի, ընդ որում մեծ աճ է գրանցվել Ասիայի և Աֆրիկայի զարգացող երկրներում:

Գիտնականները նաև հաշվարկել են մահերի թիվը՝ կապված շրջակա միջավայրի աղտոտման այլ ձևերի հետ։ Նրանց հաշվարկները ցույց են տվել, որ մոտ 1,4 միլիոն մարդ մահացել է ջրի աղտոտվածության պատճառով, ևս 900 հազար մարդ վաղաժամ մահացել է՝ օրգանիզմում կապարի միացությունների կուտակման պատճառով։

Այս թվերը, ինչպես նշում են հետազոտողները, վերջին տարիներին զգալիորեն նվազել են, ինչը հատկապես ազդել է Աֆրիկայի ամենաթերզարգացած երկրների վրա: Արդյունքում, աղտոտվածության բոլոր ձևերից վաղաժամ մահվան դեպքերի ընդհանուր թիվը մնացել է մոտավորապես նույն մակարդակին, ինչ 2015 թ․-ին՝ մոտ 9 միլիոն:




Լրահոս