Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների գործողությունների արդյունքում այսօր նույնպես երիտասարդ կնոջ ձեռք է կոտրվել. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փորձում են բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին:
Նախ արձանագրենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները ունեն ֆիզիկական անձեռնմխելիություն, և որ ոստիկանը օրենք է խախտում: Եվ առհասարակ, ինչպե՞ս կարող է հայ ոստիկանը հայ մարդու նկատմամբ նման ագրեսիա ցուցաբերել:

Առավոտից հետևում եմ բողոքի խաղաղ ակցիային և ոստիկանների հերթական դատապարտելի գործողություններին: Նման կադրերը, իրենց սահմանադրական իրավունքը իրացնող հայի նկատմամբ բռնարարքները կրկին բազմաթիվ են, այս գործողությունների արդյունքում այսօր նույնպես երիտասարդ կնոջ ձեռք է կոտրվել, եւ բազմաթիվ քաղաքացիներ տուժել են:
Հարգելի՛ ոստիկան, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ ոստիկանի առաքելությանը, հիշել այն սկզբունքները, որոնցով դուք պարտավոր եք առաջնորդվել և ձեր քայլերի հիմքում բացառապես ունենալ ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությունը: Հիշեցնեմ, որ ցուցարարը, որին ձերբակալում եք, նույնպես ՀՀ քաղաքացի է և ունի իրավունքներ և ազատություններ:
Մինչև աշխատանքային օրվա ավարտը համապատասխան գրություններ կուղարկեմ ՀՀ գլխավոր դատախազին և միջազգային իրավասու կառույցներին»:




Լրահոս