
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ այցելել էին «Արմավիր», «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ՝ կալանքի տակ պահվող գործիչներին: Փորձել էին տեսակցել Ավետիք Չալաբյանին, Գերասիմ Վարդանյանին, Գյումրիի դեպքերի մասնակիցներին: Նրանք 3-4 հոգանոց խմբերի էին բաժանվել:
Աննա Գրիգորյանն ասաց, որ Գերասիմ Վարդանյանին չեն կարողացել տեսակցել՝ անհասկանալի պատճառներով նրա տեսակցությունների վրա արգելանք է դրվել: Մյուսներն ըմբռնումով են մոտենում իրենց դեմ հարուցված քրգործերին: «Պինդ են ու սպասում են պայքարի հաղթական ավարտին: Նրանք հասկանում են, որ սա քաղաքական հետապնդում է, ու պինդ լինելով` մեզ էլ հորդորում են պինդ լինել եւ հաղթական ավարտին հասցնել պրոցեսը»,- ասաց Աննա Գրիգորյանը»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում