ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նախկին պատգամավորի եղբորը հերթական մեղադրանքն է առաջադրվել. ծանր վիրավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վազգեն Արմենի Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «Ֆեյսբուք» սոցիալան կայքի իր կողմից շահագործվող «Վազգեն Սաղաթելյան» անհատական էջում հրապարակային եղանակով՝ հասարակության լայն շրջանակի համար տեսանելի կարգավորմամբ՝ 2022 թվականի մարտի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված կատարել գրառում. այդկերպ դիտավորությամբ ծանր վիրավորում է հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ Վազգեն Սաղաթելյանը Աժ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրն է, որին առաջին անգամ չէ, որ նման մեղադրանք է առաջադրվել: Գրել էինք, որ քաղաքացուն մեղադարանք է առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հայհոյելու համար:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «www.facebook.com» սոցիալական կայքի իր կողմից շահագործվող «Вазген Сагателян (Վազգեն Սաղաթելյան)» անհատական էջում հրապարակային եղանակով դիտավորությամբ հայհոյանք է տարածել և ծայրահեղ անպարկեշտ եղանակով պարբերաբար ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին:

Իսկ ովքեր են այն պատգամավորները, որոնք վիրավորվել էին Վազգեն Սաղաթելյանի խոսքերից: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ նկատեցինք, որ նա գրառումներ է արել Աժ պատգամավոր, ՀՀ վարչապետի անեորդի Հրաչյա Հակոբյանի, ԱԺ քաղաքացիական խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի, ԱԺ քաղաքացիական խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի, ԱԺ քաղաքացիական խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մասին: Վերջինիս գործը դատարանում է:

Քնար Մանուկյան




Լրահոս