40 մլն դրամ. նախարարությունը մեկ անձից գնում է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը շարունակում է մեկ անձից գնման ընմթացակարգով գնումներ կատարելու պրակտիկան: Այս անգամ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է այդպես վարվել՝ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելով եւ մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու թույլտվություն տալով:

Այսպիսով, թույլատրվել է 40 մլն դրամով մեկ անձից  գնում կատարելու ընթացակարգով Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+920 հատվածի վրա գտնվող Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:

Մինչ այս եղել է մրցույթ, որի արդյունքները հետագայում չեղյալ են համարվել: Որպես հիմնավորում նշվում է. «Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների իրականացման համար հայտ ներկայացված մասնակիցներից նվազագույն գին առաջարկել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ընդհանուրը  59 999 999  ՀՀ դրամ, և նշված չափաբաժնի մասով ճանաչվել է հաղթող մասնակից:

Սակայն, ՃԴ-ՀԲՄԱՇՁԲ-2022/3Ս ծածկագրով գնման ընթացակարգի կազմակերպման ժամանակ, մինչև գնման պայմանագրի կնքումը,  հրավերով նախատեսված պայմաններով Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների գնման պահանջը դադարել է»։

Ն.Հ.




Լրահոս