ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Քաղաքացիները Կիեւյան փողոցում նկատել են, որ մի երիտասարդ տղա անցել է Կիեւյան կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է իրեն ցած նետել։

Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, կարողացել են բանակցությունների արդյունքում նրան հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ապա նրան ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը:

Միլենա Մարկոսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ՝

l տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը,

l տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձն իր անվան եւ (կամ) ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ՝ բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի,

l տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:

Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

 

1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,

2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 

 

 




Լրահոս