ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով Հայաստանի զինդատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը ենթարկվել է կարգապահական տույժի: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Մարգարյանը թույլ է տվել դատախազին ոչ վայել եւ անարդարացի վարմունք եւ զանց է առել օրենքի առաջ հավասարության սկզբունքը՝ խախտելով քրդատօր-ի 8-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը, նաեւ 17-րդ հոդվածի երրորդ մասը, «Դատախազության մասին օրենքի» 42-րդ հոդվածի 1-ին մասի 2, 4 եւ 9 կետերը: Դատախազությունից չմանրամասնեցին, թե կոնկրետ ինչ խախտում է արել Մարգարյանը: «Ժողովուրդ»-ին, սակայն, հաջողվեց իմանալ, որ վերջինս փորձել է դատախազական լիազորությունները գործադրել իր մոտ ընկերոջ դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում եւ այդպես օգնել նրան: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ գործով անցել են երկու հոգի, որոնցից մեկը Մարգարյանի ընկերն է: Եւ նա փորձել է ցուցումներով այնպես անել, որ իր ընկերը գործից չոր դուրս գա: Ի դեպ, դատախազի տեղակալը, tert.am-ի հարցին ի պատասխան, ասել է. «Այն, ինչի համար ինձ ենթարկել են կարգապահական տույժի, որեւէ կապ չունի իմ` ո՛չ որպես զինվորական դատախազի, ո՛չ ընդհանրապես դատախազական գործունեության հետ: Իմ ծանոթն ինձ մոտ կգար, եթե ես լինեի պաշտպան, լինեի քննիչ կամ դատախազ: Ես նրան ընդամենը խորհուրդ եմ տվել, իրավաբանորեն ուղղորդել»:
ՕԳՆԵԼ Է ԸՆԿԵՐՈՋԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ