Նրանց նպատակը մեկն է՝ սահմանափակել, ճնշել, փակել ԶԼՄ-ների բերանը. Արմինե Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլի, ԶԼՄ-ների հետ կապված ցանկացած փոփոխության ես վատ եմ վերաբերվում, քանի որ իրենք չեն կարող լավ բան անել առհասարակ:Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

«Նրանց նպատակը մեկն է, սահմանափակել, ճնշել, փակել ԶԼՄ-ների բերանները, եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որ լրատվամիջոցներն ու լրագրողները չկարողանան աշխատել»,-հավելեց մեր զրուցակիիցը:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն և Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնեն օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս