Խոյ
Այսօր աշխատավայրում աշխատեք քիչ էներգիա ծախսել: Դուք վերջին օրերս շատ ծանրաբեռնված գրաֆիկ եք ունեցել:
Ցուլ
Փորձեք մի գործ սկսելուց առաջ ավարտին հասցնել արդեն սկսածը, հակառակ դեպքում այս 2-րդն էլ կիսատ կմնա:
Երկվորյակ
Փորձեք քիչ խստապահանջ լինել ձեր ու դիմացինի հանդեպ, խստապահանջ լինելով դուք միայն ձեզ եք վնասում:
Խեցգետին
Օրը խոստանում է ակտիվ ու հաճելի ընթացք: Սիրելիից անակնկալն անխուսափելի է ու հաճելիորեն կզարմացնի ձեզ:
Առյուծ
Ուշադիր եղեք առողջությանը, հնարավոր է թեթևակի խնդիրներ առաջանան, ընդհանրապես փորձեք առողջ կենսակերպ վարել:
Կույս
Այսօր մի շատ ռիսկային գործ իր հաջող ավարտին կմոտենա: Դուք վերջապես հանգիստ շունչ քաշելու ժամանակ կունենաք:
Կշեռք
Անշարժ գույքի հետ կապված որոշ հարցեր կարող են առաջանալ: Դրանց լուծումը միայն դուք կարող եք տալ:
Կարիճ
Բավական երկարատև ճամփորդություն է սպասվում, դրան դուք շատ երկար եք սպասել, այժմ եկել է վայելելու պահը:
Աղեղնավոր
Խնայեք ձեր նյարդերը: Հնարավոր է անսովոր իրավիճակներում հայտնվեք, բայց հիշեք, որ ամենակարևորը առողջությունն է:
Այծեղջյուր
Այսօր փորձեք զբաղվել ձեզ համար հաճելի գործերով, մի ստիպեք ձեզ անել այն, ինչը չեք ուզում կամ զգում եք, որ ուժերից վեր է:
Ջրհոս
Այսօր բավական ծույլ օր է, դուք ոչ մի բանի տրամադրված չեք, հետևեք ձեր օրգանիզմի թելադրանքին ու հանգստացեք:
Ձկներ
Այսօր սիրային հարցերի համար շատ հաջող օր է, եթե վիճել եք սիրելիի հետ, անպայման կհաշտվեք: