ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանադրական փոփոխություններ՝ Արցախում. անցում՝ կառավարման կիսանախագահական համակարգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում՝ անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին։ Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, համաձայն որի՝ եկող տարի, թերեւս` տարեվերջին, սպասվում են խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ։

«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,- ասված է նախագծում։

Հիմնավորումը սա է․ «Արցախի ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր եւ չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ հանրապետության նախագահի ձեռքում»։ Կիսանախագահական համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ:

Նախագահը, հանդիսանալով Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն է եւ ԱԽ նախագահը: Գործող սահմանադրությամբ՝ գործադիրի ղեկավարը նախագահն է:

Կառավարությունը նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող կոլեգիալ մարմինն է։ Իսկ կառավարությունը կազմված է պետնախարարից, նախարարներից, որոնց նշանակում եւ ազատում է նախագահը»:




Լրահոս