ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ից մեկնարկած անհնազանդության ակցիաներին զուգահեռ իշխանական խմբակցության ներկայացուցիչներն անընդհատ հայտարարել եւ շարունակում են հայտարարել, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ կամ բիրտ ուժ չի կիրառել: Սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում. ավելին, վերջին օրերին արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ ոստիկանների գործողությունների հետևանքով ցուցարարներն ունեցել են կոտրվածքներ:

Մայիսի 17-ին ձախ բազկոսկրի կոտրվածք էր ստացել 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանը, որը հետո տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:

Մայիսի մայիսի 18-ին էլ աչքի վնասվածք ունեցող քաղաքացու մասին հայտնի դարձավ, նրա մոտ  աչքի եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել: Նույն մայիսի 18-ին գրանցվեց նաեւ երիտասարդ կնոջ ձեռքը կոտրելու դեպք՝ կրկին ոստիկանական գործողությունների հետևանքով: Սրանք միայն այն դեպքերն են, որոնք հայտնի են դարձել, բայց ամեն օր ակցիաների ժամանակ ցուցարարները բերման են ենթարկվել բիրտ ուժի կիրառմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս