Իշխանավորներն ու չինովնիկները չպետք է իրավունք ունենան հավատարմագրումից զրկելու լրագրողին` անկախ այն բանից, թե ինչպես է նա իրեն պահում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
«Իդեալական կլինի, եթե նման խնդիրները մնան ոչ թե իշխանության հայեցողությանը, այլ լրագրողների ներքին շրջանում: Մանսավորապես պատշաճ վարք դրսեւորած լրագրողի հավատարմագրումից զրկելու հարցը կլուծեն այդ ոլորտում մասնագիտացած հասարական կազմակերպությունները»,-հավելեց նա:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն և Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:
Լիդա Եղիազարյան