Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում իրականացվող խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց: Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը:
Սոս Հակոբյանի խոսքով ոչինչ չհայտնաբերվեց, բայց Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում Երևան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով: