ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Բրյուսել. Ալիևի հետ հանդիպման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի կմեկնի Բրյուսել՝ բանակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նկատենք, որ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման մասին հաղորդագրությունը տարածվեց երեկ, երբ պաշտոնական Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում էին կարգավորման գործընթացի ձգձգման համար։

Մասնավորապես, Ադրբեջանի վարչապետը պնդել է, թե հայկական կողմը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից մեկը, ինչպես ձևակերպել է՝ «հայկական զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից», դժգոհել է, որ առաջընթաց չկա նաև տրասպորտային ապաշրջափակման հարցում։ Ավելի վաղ Հայաստանը ընդունելի էր համարել Ադրբեջանի 5 առաջարկները։ Բաքուն, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։

Հայաստանի պատասխան առաջարկները, սակայն, Ադրբեջանը չի ընդունել: Դրանք իրենց մեջ ներառում են Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությանը վերաբերող դրույթներ։

Ընդդիմության ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը քիչ առաջ իր տեղեկություններն է հայտնել՝ ասելով, թե վաղը կայանալիք հանդիպման ժամանակ խաղաղության մասին փաստաթուղթ է ստորագրվելու, որի էական պայմաններից են.

1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը;

2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում;

3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը;

Միևնույն ժամանակ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ հայտնել է, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Նա ասել է, թե միայն քննարկումներ են լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս