Հանրապետությունում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 20-ին՝ կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Մայիսի 21-22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 20-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։
Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ, մայիսի 23-25-ին՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:




Լրահոս