
Մայիսի 20-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված իր պայուսակից գողացել են 170 000 դրամ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միոջացռումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:
60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: