«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` հայտնի Շերիֆը, անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Գրիգորյանը զբաղեցրած պաշտոնը լքեց 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո: Հենց նա էր մարտի 1-ին ղեկավարում ոստիկանության զորքերը: Իսկ երբ հեռացվեց համակարգից, երկար ժամանակ «ընդհատակում» էր: Շերիֆն աչքի ընկավ մեկ էլ «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի» աշխատանքների օրերին, երբ հրավիրվեց խորհրդարան ու փակ նիստի ժամանակ պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել մարտի 1-ի օրը: Այդպիսի մանրամասներ որեւէ մեկը թերեւս չէր հայտնել:
ԲՀԿ-ԱԿԱՆ ՇԵՐԻՖ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ