ՌԴ-ն արգելել է Կանադայի վարչապետի կնոջ ու 25 պաշտոնյաների մուտքը երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին ի պատասխան՝ պաշտոնական Մոսկվան արգելել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջը՝ Սոֆի Թրյուդոյին, օդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էրիկ Ջին Քենիի և ևս 24 անձի մուտքը ՌԴ: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների ու մտերիմների, ռազմարդյունաբերական համալիրի և նավաշինության ոլորտի ղեկավարների, զինված ուժերի հրամանատարության մասին է»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ առաջիկայում կհայտարարվի Կանադայի դեմ նոր պատժամիջոցների մասին:




Լրահոս