
Ամերիկացի հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը հայտնվել է ռուսական «ստոպ ցուցակում»․ այժմ նրան ցմահ արգելված է մուտքը երկիր, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հանրահայտ կինոդերասանը, 2017 թվականի սեպտեմբերին տեսաուղերձ է ձայնագրել՝ մեղադրելով Ռուսաստանին Միացյալ Նահանգների դեմ դավադրության մեջ եւ կոչ անելով պայքարել Ռուսաստանի դեմ»,- Ֆրիմանի անվան դիմաց գրված է գերատեսչության կայքում։