
Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երկնքում գեղեցիկ շոու էր՝ ի նշանավորումն Երևանում Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ 21:00-ին կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողությունը:
Մարզաձևի տարվա ամենակարևոր ստուգատեսին կմասնակցի 39 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ: